Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երբ սառույցը կոտրվի, և հալվեն մեր բոլորի սրտերը»

«Երբ սառույցը կոտրվի,  և հալվեն մեր բոլորի սրտերը»
14.02.2014 | 02:05

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Մամուլը գրեց, որ Նաիրա Արտաշեսովնան փոխել է իր իմիջը. այո՞ և ինչո՞ւ:
-Նաիրա Արտաշեսովնան այս ցրտաշունչ ձմռանը համահունչ փորձել է ընտրել ավելի ձմեռային` սառը գույներ, քանի որ իմ մազերի նախորդ գույնն ավելի աշնանային էր, ավելի տաք էր, ավելի մեղմ էր:
-Ի՞նչ է անելու Նաիրա Արտաշեսովնան այս գարնանը:
-ՈՒզում էիք ասել` «ուր գնա Թամարը այս տարվա ամա՞ռը»: Հասկացա: Կանխատեսումներ դժվարանում եմ անել, բայց կարծում եմ, երբ սառույցը կոտրվի, և հալվեն մեր բոլորի սրտերը, երբ զգանք գարնան շունչը, Նաիրա Արտաշեսովնան կնայի հայելու մեջ, ու հայելու մեջ եղած խիստ, մուգ մազերով Նաիրա Արտաշեսովնան կդադարի ինձ դուր գալուց, և մենք կգտնենք մի ավելի գեղեցիկ, ժպտերես Նաիրա Արտաշեսովնա, ինչպիսին է նա իր հոգու խորքում:
-Իսկ ո՞ւմ էր դուր գալիս այս խիստ ու «մուգ» մազերով Արտաշեսովնան:
-Հայելուն նայող Արտաշեսովնային հաստատ է դուր գալիս, մնացածը` չգիտեմ: Ձեր միջոցով էի ցանկանում ճշտել, ոնց հասկացա` Ձեզ դուր չի գալիս:
-Չէի ասի` դուր չի գալիս, բայց ասոցիացիաներ է առաջացնում նման գույնի մազերով այլոց հետ: Ի դեպ, հայելու մեջ եղած և հայելուց դուրս Արտաշեսովնաները նույն կե՞րպ են մտածում Հայաստանում «տիրող» արտագաղթի դրական «սալդոյի» մասին:
-Նաիրա Արտաշեսովնան տարին տասներկու ամիս, շաբաթը յոթ օր և օրը քսանչորս ժամ չի դադարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց, մտահոգ քաղաքացի, ու նաև լինելով բարեպաշտ քաղաքացի, նա փորձում է ֆիքսել վատը` ուղղելու համար, բայց և չի կարող չտեսնել լավն ու դրականը, որ կա իր շուրջը:
-Մի միջանկյալ հարց, Նաիրա Արտաշեսովնա. Ձեր աչքերի գույնե՞րն էլ են փոփոխվում ձմռան ու գարնան գույների հանգույն, թե՞…
-Ո՛չ, աչքերիս գույնը տրամադրությանս հետ է փոփոխվում` մուգ կանաչից մինչև շագանակագույն, դա, ի դեպ, ասում եմ իմ մտերիմ ընկերուհու դիտարկումներով. ես չեմ տեսնում իմ աչքերի գույների փոփոխությունը, ավաղ:
-Իրենք բնակա՞ն են:
-Բնական են:
-Շա՜տ հետաքրքիր է, շա՛տ: Շարունակենք:
-Խոսում էինք դրական երևույթների, արտագաղթին նետած իմ հայացքի մասին. շրջապատումս, այո, ես նկատում եմ այդ դրականը և արձագանքում, ու երբ խոսում ես դրականի մասին, մարդկանց մեջ, իրոք, հույս է արթնանում, մարդիկ փոխվում են:
-Գիտե՞ք, ես մտածում եմ, որ հայելու մեջ եղած Նաիրա Արտաշեսովնան Ձեզ խաբում է, որովհետև իրականությունը բոլորովին այլ է:
-Նա ինձ չի խաբում, նա հավատում է պաշտոնական թվերին, նա տեսնում է, թե ինչպես են երկու-երեք տարի առաջ նախատեսված ծրագրերն իրականություն դառնում:
-Գիտե՞ք, ինչպես հայելու մեջ եղած Նաիրա Արտաշեսովնան իրական չէ, այնպես էլ պաշտոնական թվերն իրական չեն:
-Գիտե՞ք, ես շատ սիրում եմ Ձեզ, բայց Դուք էլ գիտեք, որ նա ինձ խաբել չի կարող, և որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ վատ է, որ դրական լիքը տեղաշարժեր նույնպես կան:
-Սոցիալական վիճա՞կն էլ:
-Սոցիալական վիճակը, ի դեպ, խիստ խայտաբղետ է:
-Իսկ ի՞նչ կասեք ՀՀԿ-ի մասին. այն Ձեզ «բավարարո՞ւմ է»` գաղափարական, «կերակրային», «կերակրատաշտային» և այլ մակարդակներում: Ճշմարիտ-ճշմարիտն ասեք, Նաիրա Արտաշեսովնա:
-Ճշմարիտ-ճշմարիտն եմ ասում, իսկ ինչո՞ւ Դուք չեք խոսում ՀՀԿ-ի իրականացրած դրական, հսկայածավալ աշխատանքների մասին. ամեն տեղ էլ կան լավն ու վատը: Մեր երկրում` նույնպես: Եվ հետո, մի մոռացեք, որ ես հանրապետական չեմ, ՄԻԱԿ-ի անդամ եմ և բարոյական չեմ համարում այլ կուսակցության մասին գնահատականներ հնչեցնելը: Դուք ինձ հարցրեք ՄԻԱԿ-ի մասին:
-Չէ, այդ մասին` հաջորդ դասին:


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ